Մամուլ

24-ամյա վարորդը Mercedes CLK-ով հայտնվել է Հրազդանի կիրճում քարերի վրա

24-ամյա վարորդը Mercedes CLK-ով հայտնվել է Հրազդանի կիրճում քարերի վրա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ավտոմեքենա է ընկել Հրազդան գետը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 խումբը՝ Գուրգեն Ասլանյանի գլխավորությամբ:

շտապ օգնություն

Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Կարաօղլանյանը իր վարած Mercedes CLK 200 մակնիշի ավտոմեքենայով  բախվել է բազալտե եզրաքարերին և մասամբ հայտնվել Հրազդան գետի ափին՝ քարերի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ: Ավտոմեքենան փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր:

Կիսվել էջում