ՄամուլՏեսանյութ

«23 տարի արտադրում ենք, դուրս ա գալիս՝ մենք մեր ազգին թույնե՞լ ենք»․ Հայ կոլայի տնօրեն

«23 տարի արտադրում ենք, դուրս ա գալիս՝ մենք մեր ազգին թույնե՞լ ենք»․ Հայ կոլայի տնօրեն

Այսօր առավոտյան ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների մեջ էր նաև «Հայ Կոլա» գազավորված ընպելիքի արտադրամասի տնօրեն Տիգրան Հովսեփյանը, ով վստահեցնում էր, որ նույն տեմպերով շարունակվելու դեպքում՝ (6000 %-ով ավելանա պետական տուրքը) նրանք ստիպված կլինեն իրենց ապրանքի գինը վաճառքի համար բարձրացնել՝ 200 դրամից հասցնել մինչև 300 դրամ։

Դա իր հերթին առաջ է քաշում մի շարք խնդիրներ․ առաջինը՝ տեղի կունենա թանկացում, ինչը կնվազեցնի ապրանքի սպառումը, երկրորդ՝ դրա հետևանքով կնվազի գործարանի ախատուժի հասանելիք աշխատավարձը, ևս տասնյակ աշխատողներ ընդանհրապես կզրկվեն աշխատանքից, որը կհասցնի գործարանի լուծարման։

Համեմատաբար էժան գազավորված ընպելիքների բացակայության դեպքում խանությաներում կմնան մի քանի թանկարժեք ընպելիքներ, որի արդյունքում կձևավորվի մոնոպոլիա։

Կիսվել