Մամուլ

22-ամյա աղջիկը հայտնվել է անելանելի վիճակում. «Թալանել են տունս, հետո անխղճորեն այրել՝ վերածելով այն մոխրակույտի

Բարև Ձեզ, հարգելի՛ ոստիկանապետ:

​Ձեզ է դիմում մինչհեղափոխական կառավարությունից տուժած մի աղջիկ, որը խնդիրներ ունի անօրեն օրինապահների կայացրած «արդարադատության» պատճառով: Դիմում եմ Ձեզ՝ հույսով, որ իմ խնդիրները վերջապես լուծում կստանան:

Ես այն, գուցե բազմաթիվ, մարդկանցից մեկն եմ, ով ակտիվ կերպով պայքարել էր հեղափոխության ժամանակ, քանի որ մինչհեղափոխական իմ երկրում օրենքն աշխատում էր ի օգուտ «զոռբա»-ների ու վերին պաշտոնյաների: Երբ ես դիմում էի արդարադատությանը, ասելով՝ ինձ սպառնում են, վախեցնում ու շանտաժի ենթարկում, իմ ձայնը լսելի չեղավ, ոչ ոք ինձ չսատարեց, իսկ այսօր ես արդեն կանգնած եմ դաժան փաստի առաջ:

Թալանել, հետո անխղճորեն այրել են տունս, վերածելով այն մոխրակույտի: Բացի մերկ պատերից ոչինչ չի մնացել: Ընտանիքս մնացել է անօթևան…Սակայն ես ունեմ փաստեր և ապացույցներ, որ այս ամենը պատահականության կամ անփութության հետևանք չէ: Կոնկրետ մարդ, միտումնավոր ցանկացել է ինձ վնասել և ցավեցնել: ​

22 տարիների ընթացքում ես շատ փորձությունների միջով եմ անցել, հասել եմ որոշ հաջողությունների, ինքս եմ լուծել իմ առջև ծառացած խնդիրները, երբևէ չեմ մտածել, որ մի օր կդիմեմ այս քայլին… Սակայն այսօր կանգնել եմ անարդարության առաջ: Ուզում եմ զգալ, որ ես տեր ունեմ իմ երկրում, որը կոչվում է Արդարադատություն: ​

Հարգելի՛ Վալերիյ Օսիպյան, դիմում եմ Ձեզ՝ խնդրանքով. թող գործի օրենքն այնպես, որ չարագործները պատասխան տան իրենց դաժան արարքի համար: ​

Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին ես ուզում եմ ստանալ նաև Ձեր աջակցությունը, բայց ոչ այնքան ֆինանսական կամ նյութական, որքան բարոյահոգեբանական: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն այս ամենի համար: Խնդրում եմ, անտարբեր մի՛ անցեք և մաքսիմալ տարածեք նամակը։

ՀՀ քաղաքացի՝ Լիլիթ Ստեփանյան: ​12.07.2018թ

ayrvats tun2

ayrvats tun

ayrvats tun1

ayrvats tun11

 

Share