Մամուլ

21,5 մլն դրամ՝ Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակը փոխելու համար

21,5 մլն դրամ՝ Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակը փոխելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակի փոխարեն նորը գնելու համար:

Նախագիծն ընդգրկված էր այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների:

Արայիկ Հարությունյան

Վերանորոգումն էլ, ըստ կառավարության, ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար:

Դրա համար հարկ են համարել վերելակի ձեռք բերման համար կազմակերպել գնման մրցույթ և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով տրամադրել 21 մլն 516 հազար դրամ:

Կիսվել էջում