ՄամուլՏեսանյութ

21 և 28 տարեկան երիտասարդները 1 միլիոն 500 հազար դրամի ոչխար են գողացել (Տեսանյութ)

21 և 28 տարեկան երիտասարդները 1 միլիոն 500 հազար դրամի ոչխար են գողացել (Տեսանյութ)

Դեկտեմբերի 11-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Փշատավան գյուղի մի անասնագոմից գողացել են 25 գլուխ ոչխար:

Մեկնած ոստիկանները ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել անհրաժեշտ արձանագրություններ։ Գողությունը դեկտեմբերի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում էր եղել, տուժողին պատաճառած վնասի չափը մոտ 1 միլիոն 500 հազար դրամի էր։

Քրեական հետախույզները գյուղում, նաև մոտակա սպանդանոցներում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Որոնողական աշխատանքի ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել են Փշատավան և Երասխահուն գյուղերի 21 և 28 տարեկան երկու երիտասարդ։
Նույն օրը կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։

vochxarneri

Նրանք տվել են խոստովանական բացատրություն։

Ոչխարներից երկուսը հայտնաբերվել են։ Պարզվել է՝ մի մասին մսի առուվաճառքով զբաղվողներն արդեն մորթել և վաճառել են։ Գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է հետաքննություն։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում