Մամուլ

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով

Այսօր՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց՝ 2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով։

«Որքան էլ ծխելը վնասակար լինի, ծխախոտային ինդուստրիան բիզնես է, որն օրենքով արգելված չէ։ Ի՞նչ ենք անելու․ օրենքը փոխելու ենք ու համապատասխանե՞նք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, ԵԱՏՄ-ին համոզելու ենք՝ փոխեն տեխկանոնակարգն ու դարձնեն մե՞րը, թե՞ գնալու ենք, խնդրենք, որ Հայաստանի համար այս նույն ռեժիմը պահպանվի։

Սպիտակ տուփերի վրա ոչինչ չպետք է պատկերված լինի»,- նշեց նա։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ նշեց, որ երբ խոսքը վնասակար սպառման մասին է, ու մենք չենք զսպում դրա հետագա գնաճը, հաշվի ենք առնում հետևյալը.

«Մենք գինը բավականին բարձրացրել ենք նախորդ տարինների ընթացքում և նույն տեմպով բարձրացումը լուրջ մտահոգությունների արդյունք է տալիս, որովհետև գնի բարձրացման հետևանքը միայն ոչ այնքան քիչ ծխելու համար է, գնի բարձրացման հետևանքները շատ ավելի ծանր և անդառնալի են հաճախ լինում:

Օրինակ՝ Վրաստանը երեք տարի անընդմեջ կտրուկ բարձրացում կատարեց, հիմա վերջին երեք տարին չի կարող բարձրացնել»:

Ըստ նրա՝ դիտարկումները ցույց են տվել, որ երբ ակցիազային հարկերի դրույքաչափերը ագրեսիվորեն բարձրացվում են, մարդիկ ոչ թե ծխելն են քչացնում, այլ անցնում ցածրարժեք ծխախոտի:

«Որովհետև կախվածության հարց կա, իսկ անցնելով ցածրարժեք ծխախոտի՝ երկու վատ էֆեկտ ենք ունենում. առաջինը, որ ավելի վատ ծխախոտը ավելի վնասակար է սպառման համար, և երկրորդ, որը մեր տեսակետից շատ կարևոր է, երբ որ բարձրարժեքից անցնում են ցածրարժեքի, մենք կորցնում ենք այդ տարբերության ավելացված արժեքի հարկը:

Եթե 1000 դրամի ծխախոտի արտադրանք է սպառվում, վճարվում է 167 դրամ ավելացված արժեքի հարկ, եթե 500 դրամի, վճարվում է 83 դրամ ավելացված արժեքի հարկ»,- նշեց ֆինանսների նախարարի տեղակալը:

Կիսվել էջում