Մամուլ

2020-ին Սպիտակի երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան կունենան

2020-ին Սպիտակի երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան կունենան. պետբյուջեից բնակարանների ձեռքբերման համար տրամադրվել է երեք մլրդ դրամ:

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման 2008-2020թթ. ծրագրի շահառու են ճանաչվել Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի 5396 ընտանիք: Մինչև 2020-ը պետք է լուծվեր բոլոր շահառուների բնակարանների խնդիրը»:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Ինչ վերաբերում է տնակներին, ապա դրանց թիվը կազմում է 7219-ը։ Այդ տնակների 99 տոկոսը, բնակության համար են օգտագործում:

«Տնակներում ապրողների զգալի մասը երկրաշարժի հետևանքով տուժածներն են, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բնակարան են ձեռք բերել ու վաճառել: Մյուս կողմից էլ, կան մարդիկ, որոնք իսկապես երկրաշարժի հետևանքով կորցրել են բնակարանները, բայց բնակարան ստանալու համար սահմանված ժամկետներում չեն դիմել պետությանը»,- ասաց նա:

Կիսվել էջում