Մամուլ

«2020-ը բերքառատ տարի է լինելու ոչ միայն գյուղատնտեսական իմաստով»․ Փաշինյանի հումորային գրառումը

2020-ը բերքառատ տարի է լինելու ոչ միայն գյուղատնտեսական իմաստով։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով եղանակային պայմաններին և այսօրվա առատ ձյանը։

«Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա մեր սպասումները: 2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով»,-գրել է Փաշինյանը

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում և Երևանում այսօր առատ ձյուն է տեղում։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կիսվել էջում