Մամուլ

2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ. Փաշինյան

2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ պետական բյուջեի և տնտեսության զարգացման վերաբերյալ Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանի վերլուծական հոդվածին։

«Դավիթ Անանյանի հոդվածը՝ մեր հարկային հավաքագրումների ցուցանիշները կասկածի տակ դնողների վերաբերյալ: Արձանագրենք ուրեմն, որ 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ:

Ինչպիսին կլինի արդյունքը տարվա կտրվածքով, կարձանագրենք տարվա վերջում»,-գրել է Փաշինյանը:

Կիսվել նյութով