Շոու-բիզնես

«2019-ը կյանքիս կարևորագույն տարին էր, տղա ունենալը հաջորդ երազանքս է». Սիլվա Հակոբյան (ֆոտոշարք)

«2019-ը կյանքիս կարևորագույն տարին էր, տղա ունենալը հաջորդ երազանքս է: Երգչուհի Սիլվա Հակոբյանը դստեր հետ ամանորյա ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել Ամանորն ընտանիքի հետ Լիոնում անցկացնելու ու դստերն իր հետ շրջագայության տանելու մասին: Սիլվան նաև ամփոփել է 2019-ն ու խոսել 2020-ից իր սպասելիքների մասին:

«2019-ն իմ կյանքի ամենաներդաշնակ ու լիարժեք երջանիկ տարին էր և՛ գործնական, և՛ անձնական առումով: Կյանքիս կարևորագույն տարին էր, որովհետև ծնվեց աղջիկս: 2020-ից շատ լավ սպասելիքներ ունեմ»,- ասաց նա:

Մինչև այս Սիլվայի մտապահած բոլոր երազանքներն արդեն իրականացել են, դրանք էին՝ ունենալ ընտանիք, երեխա: Եթե նախորդ տարիներին երգչուհին երազում էր այնպիսի բաների մասին, որոնք չունի, հիմա նա երազում է պահպանել այն, ինչ ունի: Սիլվայի ներկայիս երազանքները կապված են Միլայի և ընտանիքի հետ:

Սիլվա Հակոբյան

«Ուզում եմ, որ աղջիկս ու աշխարհի բոլոր մանուկներն առողջ լինեն: Իհարկե, տղա երեխա էլ եմ ուզում, դա հաջորդ երազանքներիցս մեկն է, որը, հուսով եմ, կիրականանա, երբ ցանկանամ»,- ասաց նա:

Երգչուհին նկատեց, որ իր բոլոր երազանքներն իրականանում են: Խոսքը նաև Նոր տարին անցկացնելու տարբերակի մասին է: Այս տարի նա ամուսնու, դստեր և ծնողների հետ Նոր տարին կդիմավորի Լիոնում՝ աշխատանքային միջավայրում, եղել է տարի, երբ երազել է տանը մնալ, այդպես է արել: Սիլվան դեկտեմբերի 20-ից արդեն մեկնել է շրջագայության, Երևան կվերադառնա  հունվարի 6-ին: 

Սիլվա Հակոբյան

«Տարիներ շարունակ Նոր տարվա գիշերն աշխատելուց հետո երազում էի տանը դիմավորել Ամանորը: Իմ կյանքում եղավ նաև այդպիսի տարի: Ինձ համար շատ հաճելի էր, որ ընտանիքիս ամբողջական կազմի հետ էի: Հիմա ուզում եմ նորից գործի մեջ լինել: Այդպես հետաքրքիր է: Երջանկություն է, որ և՛ ընտանիքս, և՛ աշխատանքս կան:

Կարևորն այն է, որ միշտ եղել է այնպես, ինչպես ես եմ ուզել. երբ ուզել եմ տանը դիմավորել, տանն եմ եղել, երբ ուզել եմ աշխատանքային Ամանոր ունենալ, այդպես է եղել: Միլան էլ է մեզ հետ լինելու, ինչը շատ ուրախացնող է: Նա ինձ հետ ճամփորդում է և իրեն շատ լավ է զգում ճամփորդությունների ժամանակ: «Տաշի շոուի» ժամանակ նույնիսկ բեմ բարձրացավ ինձ հետ»,- ոգևորությամբ ասաց երգչուհին:

Սիլվա Հակոբյան

Մինչև մեկնելը Սիլվան իրենց տանը զարդարել է տոնական եղևնին: «Նախապես եմ զարդարել տոնածառը, որպեսզի անկախ ամեն ինչից տանը եղևնի լինի: Միլան ինձ ավելի էր ոգևորել տոնածառը շուտ զարդարել, թեև դեռ չի հասկանում իմաստը: Տոնածառի վրա իր նկարով խաղալիք էլ կա»,- եզրափակեց երգչուհին:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում