2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (Լուսանկարներ)

Կիսվիր ընկերներիդ հետ

Երեկ Արթիկի ծննդատանը լույս աշխարհ են եկել 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի երկվորյակ եղբայրները:

40-ամյա մայրը՝ Թինա Թորոսյանը, հուզված ու շփոթված է եղել: Ուրախության և տխրության արցունքներ խառնվել են իրար:

Առաջինը լույս աշխարհ եկող մանկանը մոր ցանկությամբ անվանակոչել են Կարեն՝ ի պատիվ զոհված եղբոր: Երկրորդ տղային կոչել են Նարեկ:

Աղբյուր՝ shantnews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...