Մամուլ

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը նիստ է անցկացնելու

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը՝ հունվարի 18-ին, ժամը 18:00-ին Գործադիր մարմնի նիստ է անցկացնելու: Նիստը վարելու է Սերժ Սարգսյանը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Թադևոսյանի փոխանցմամբ՝ նիստի օրակարգը ձեւավորվում է տեղում: Սա ՀՀԿ-ի 2019 թվականի առաջին ԳՄ նիստն է:

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք ԳՄ կազմի անդամների փոփոխություն լինելու է, Թադեւոսյանն ասաց, որ ԳՄ կազմից դուրս է եկել միայն Սամվել Ֆարմանյանը: Արդեն տեղեկացրել էինք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Նրա հետ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել նաեւ Միհրան Հակոբյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել էջում