Մամուլ

20-ամյա կասկածյալը կալանավորվել է, նրա հայրն ու եղբայրը բաց են թողնվել

20-ամյա կասկածյալը կալանավորվել է, նրա հայրն ու եղբայրը բաց են թողնվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յոլչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ի, 20-ամյա Հայկ Ա-ի և 22-ամա Նարեկ Ա-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տաթևիկ Մուրադյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մասամբ է բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց կալանավորման որոշում է կայացրել Հայկ Ա-ի նկատմամբ։

krakocner karmir blur

Մյուս կասկածյալները, ովքեր նրա հայրն ու եղբայրն են, բաց են թողնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Ա-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Կիսվել էջում