Աշխարհ

19-ամյա թուրք երիտասարդը թիկունքից դանակահարել է ռուսաստանի քաղաքացուն

19-ամյա թուրք երիտասարդը թիկունքից դանակահարել է ռուսաստանի քաղաքացուն

Թուրքական Ալանիայում վիճաբանության ժամանակ դանակահարել են ռուս տղամարդուն։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ անհայտ պատճառով վիճաբանություն է ծագել ՌԴ քաղաքացու և 19-ամյա երիտասարդի միջև։

Նշվում է, որ վիճաբանությունից տուժած քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո հոսպիտալացվել է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Կիսվել նյութով