ԱշխարհՏեսանյութ

19-ամյա աղջիկը կրակոց է արձակել մանկապարտեզում (Տեսանյութ)

19-ամյա աղջիկը կրակոց է արձակել մանկապարտեզում (Տեսանյութ)

Մարտի 28-ի կեսօրին Կրասնոյարսկի մանկապարտեզ է եկել երիտասարդ մի աղջիկը, որի ձեռքին զենք է եղել։ Նա կարողացելլ է մեկ կրակոց կատարել: Դրանից հետո ուսուցչուհին «վնասազերծել» է նրան։ Նա աղջնակին պահել է մինչև ոստիկանների ժամանումը: Ավելի ուշ պարզվել է, որ մինչ մանկապարտեզ այցելելը աղջիկը սպանել է հորը։

Հարձակվողի հետ այժմ աշխատում են իրավապահները, նա հարցաքննվում է, և, ըստ աղբյուրների, նոր մանրամասներ է բացահայտվում։

«AiF-Krasnoyarsk»-ի թղթակիցը պարզել է տեղի ունեցածի մանրամասները։

«Այսօր կեսօրին Կրասնոյարսկում 2002 թվականին ծնված մի աղջիկ առանց արգելքի մտել է մանկապարտեզ։ Գտնվելով տարածքի ներսում՝ 19-ամյա իր հետ բերված ատրճանակից մեկ կրակոց է արձակել պատի ուղղությամբ։

policia

Borus տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ կասկածյալը նախկինում փորձել է աշխատանքի անցնել այս հաստատությունում, սակայն չի հաջողվել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջիկը հեշտությամբ մտել է մանկապարտեզ՝ ասելով, որ եկել է եղբորը վերցնելու, կանչել է նրա անունն ու խումբը։ Ընդ որում, մանկապարտեզում այդ անունով երեխա չի եղել։

Երեխաներից և մանկապարտեզի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում