ՄամուլՔաղաքականություն

18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին

18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվեց մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Նշված համայնքում ընտրել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր ընդհանուր թվով 314 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

qve yntrutyunner

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում:

Երեկոյան 20։00-ին ընտրատեղամասերը փակվել են։

Գրանցվել էր 14 կուսակցություն և 12 դաշինք:

Կիսվել էջում