Մամուլ

12-ամյա երեխան մտել է «ՀայՓոստ»-ի բաժանմունք գողացել բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր

Մայիսի 24-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում փոստային բաժանմունքից կատարված գողության մասին հաղորում է ստացվել:

Ըստ տուժողի, մայիսի 23-ի ժամը 17.15-ից մայիսի 24-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան ճաղավանդակներից մտել են «Հայ Փոստ» ՓԲԸ-ի բաժանմունք և գողացել ծառայողական բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր, այլ իրեր և փող:

Bavnews.am-ը ոստիկանության մամուլի բաժնից տեղեկացավ, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գողությունը կատարել է 2007 թվականին ծնված Հրազդանի մի բնակիչ։

Մայիսի 24-ին նա ներկայացվել է բաժին և մանկավարժի ներկայությամբ տվել բացատրություն։

Գողոնը մասամբ հայտնաբերվել և վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել նյութով