Օգտակար

10 սխալ, որոնք հին տեսք են հաղորդում տան ինտերիերին

10 սխալ, որոնք հին տեսք են հաղորդում տան ինտերիերին

1. Ամբողջական հավաքածու

Նախկինում հյուրասենյակի համար կահույքի ամբողջական լրակազմ գտնելն իսկական հաջողություն էր, բայց հիմա դա հնացել է: Ավելի հետաքրքիր է ներքին հարդարանքը, որում բազմոցը և բազկաթոռները իրարից տարբեր են, միայն համադրվում են:

2. Միայն ջահ

Այն շատ արագ հնացնում է ցանկացած ներքին հարդարանք, որովհետև լույսի մեկ աղբյուրը սենյակի կենտրոնում այն հասարակացնում է: Ավելի հետաքրքիր է բազմաստիճան լուսավորությունը:

3. Կաղնի

Կաղնին խորհրդային ժամանակների սիրված նյութ է: Հնարավոր է, որովհետև հարուստ տեսք ունի, բայց շատ ուրիշ հետաքրքիր նյութեր կան: Հացենին, լաստենին, թխկին, կեչին կարող են շատ հետաքրքիր տեսք տալ ներքին հարդարանքին:

4. Ոչ միայն Շիշկին

Պարտադիր չէ տունը զարդարել բնանկարիչների աշխատանքներով: Կարելի է լավ լուսանկար գտնել ֆոտոբանկում և որակյալ տպագրություն պատվիրել:

5. Բարձր դռներ

Ցանկալի է 2,30-2,50 սմ (նույնիսկ եթե առաստաղի բարձրությունը 2,60 սմ է): Համարվում է, որ բարձր դռները բարձր առաստաղների մենաշնորհն են: Այդպես չէ: Դռան բարձրությունը ներքին հարդարանքի մակարդակն է: Դռան ավելի էժան նյութ ընտրեք, բայց մի խնայեք դրա բարձրության վրա:

6. Ֆուրնիտուրա՝ օժանդակ նյութեր, իրեր

Նույնիսկ եթե ձեզ չեք կարող թանկարժեք կահույք թույլ տալ, կարող եք դրա համար ավելի թանկարժեք ֆուրնիտուրա գնել: Դա ավտոմատ կերպով այն այլ մակարդակի կհասցնի:

7. Նոր տեսակի մանրահատակ

Խորհրդային բնակիչների գիտակցության մեջ մանրահատակի երկու ձև կար՝ «տախտակամած» և «եղևնի»: Բայց ավելի հետաքրքիր ձևեր կան՝ կարելի է համադրել մանրահատակի առաջին երկու շարքը, կարելի է ծայրերին արույր ավելացնել, խաղալ գույնի հետ:

8. Վարագույրներ և շերտավարագույրներ

Ժամանակն է արմատապես փոխելու վերաբերմունքը վարագույրների հարցում: Լամրեկենների մասին ցանկալի է ընդհանրապես մոռանալ, մեծամասամբ դա սարսափելի տեսք է ունենում:

Հաստ վարագույրներն անպայման պետք է ակոսով անել, բարակ շղարշը պետք է ապահովված լինի ծանրացնող շղթայով, իսկ վարագույրի ներքևի մասը պետք չէ վերջանա հենց հատակի մակարդակով: Գեղեցիկ է, երբ այն 10 սմ-ով երկար է, ծալվում է հատակի վրա:

9. Հին սալիկներ

Եթե լոգարանը նորոգելիս նորաձևությանը հետևեք, ամեն 3 տարին մեկ պետք կլինի փոխել սալիկները: Միանգամից ընտրեք ոչ ստանդարտ չափ, բարդ երանգ:

10. Անհատականություն

Ներքին հարդարանքը հարմարեցրեք ձեր ցանկություններին, իրականացրեք այն, ինչ ձեզ է դուր գալիս.

Կիսվել էջում