Ժամանց

11 քայլ նպատակին հասնելու համար

11 քայլ նպատակին հասնելու համար

Առողջությունը նիհարելուց կարևոր է

Իհարկե գայթակղիչ է կորցնել ավելորդ կիլոգրամները, սակայն միայն այն դեպքում, երբ ամեն ինչ տեղի է ունենում առողջության կամ տրամադրության համապատասխան: Միայն այդ ժամանակ կարելի է հասնել երկարաժամկետ արդյունքի, այլ ոչ թե ընկնել գեղեցիկ թվերի հետևից և տանջվել սովից:

Եթե չեք կարողանում դադարել մտածել ինչ-որ բանի մասին, մի դադարեք աշխատել դրա վրա

Եթե դուք արթնացել եք կոնկրետ նպատակի մասին մտածելով և այդ միտքը ձեզանից չի հեռանում ողջ օրվա ընթացքում, ուրեմն մի հանձնվեք և մի թողեք ամեն ինչ առաջին իսկ դժվարությունից հետո: Նպատակասլացությունը հաջողության կեսն է:

Կազմեք ծրագիր և հետևեք դրան

Դուք կհասցնեք անել ավելին, եթե պետք եղած պահին տեսնեք առաջիկա գործողությունների ցուցակը: Եթե աշխատեք առանց ծրագրի՝ մեծ է որևէ բան մոռանալու հավանականությունը:

Աշխատեք երկարաժամկետ արդյունքի վրա

Փոքր հաղթանակը մեկ շաբաթից կամ ամսից վատ չէ, սակայն, եթե խոսքը գնում է որևէ մեծ նպատակի մասին (գեղեցիկ մարմին, նոր ավտոմեքենա, լավ հանգիստ) իմաստ չկա բավարարվել փշուրներով, եթե կարելի է ուտել մեկ ամբողջ թխվածք: Եթե նույնիսկ դա ավելի երկար ժամանակ է պահանջում, արդյունքն արժե դրան:

Կարևորը տրամադրվածությունն է

Փորձեք չմտածել ինչից եք հրաժարվել մեծ նպատակին հասնելու համար: Կենտրոնացեք նրա վրա, ինչ իրականում ցանկանում եք:

Գրեք ձեր նպատակը այնտեղ, որտեղ կտեսնեք ամեն օր

Կապ չունի, թե որտեղ դա կլինի, կարևորը, որ այն հաճախ ձեր աչքին ընկնի:

Աջակցության խումբ հավաքեք

Կապ չունի, թե ովքեր կլինեն՝ բարեկամները, ընկերները․ թող նրանք ձեզ աջակցեն և ուրախանան ձեր հաջողություններով:

Չափից ավելի ջանք մի թափեք

Մի փորձեք մեկ օրում սար բարձրանալ: Ընթացեք դեպի նպատակը փոքր քայլերով: Դրանք այնքան էլ նկատելի չեն, սակայն ամեն ինչ թողնելու հավանականությունը քչանում է և կյանքը արմատապես փոխելու կարիքը չի լինում:

Ձեր հանդեպ զիջողական եղեք

Մենք այնքան ըմբռնումով ենք մոտենում սիրելիներին, ընկերներին, գործընկերներին, իսկ մեզ պատրաստ ենք դաժանորեն պատժել: Դա վատ մոտիվացիա է: Ներքին ներդաշնակության պայմաններում յուրաքանչյուր նպատակ ավելի մոտ կլինի:

Պատրաստեք «երազանքի տախտակ»

Ձեր նպատակների նկարները կպցրեք մագնիտե մակերեսի վրա, կախեք խոհանոցում ձեր աթոռի դիմաց և նայեք առավոտյան ու երեկոյան: Երազանքի ուղղությամբ նստելը նույնպես օգտակար է:

Մտածեք արտաքին մոտիվացիայի մասին

Ինչու՞ եք այդ ամենը հորինել: Ինչպե՞ս չշեղվել ճանապարհից: Ձեզ լավ պարգև խոստացեք իրար հաջորդող քայլերի համար: Մի խոսքով արեք ամեն ինչ, ինչը կօգնի ձեզ հասնելու արդյունքի և հետ չկանգնելու:

Աղբյուր

Share