Մամուլ

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակոն». Ինչ է փոխվել 10-նյակում

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակոն». Ինչ է փոխվել 10-նյակում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից 2019 թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։  

Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2019 թվականին կազմել են ավելի քան 57 մլրդ դրամ:

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ ավելի քան 51 մլրդ դրամ մուտքերով: Այս ընկերությունը 2018-ին վճարել էր 41 մլրդ դրամ եւ էլի 2-րդ հորիզոնականում էր:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որի ընդհանուր մուտքերը կազմել են ավելի քան 43 մլրդ դրամ: 2018-ին այդ ցուցանիշը եղել է 40 մլրդ դրամ:

4-րդ հորիզոնականում է «Ինթերնեշնլ Մասիս տաբակ»-ը, որը վճարել է 19,2 մլրդ դրամի հարկ: 2018-ին այս ընկերությունը ցանկի 9-րդ հորիզոնականում էր եւ վճարել էր 13,1 մլրդ դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին հնգյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ ավելի քան 16,4 մլրդ դրամ հարկով:

Ցանկի 6-րդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է շուրջ 16 մլրդ դրամի հարկ: 2018-ին այս ընկերությունը վճարել է 12,25 մլրդ դրամի հարկ եւ զբաղեցրել 10-րդ հորիզոնականը:

7-րդ հորիզոնականում «ՍիփիԷս Օիլ» ընկերությունն է, որը վճարել է 14 մլրդ դրամի հարկ:

8-րդ հորիզոնականում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 13,7 մլրդ դրամ հարկով (2018-ին՝ 13,6 մլրդ դրամ, էլի 8-րդ հորիզոնական):

9-րդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որը վճարել է 13,66 մլրդ դրամի հարկ, իսկ 10-նյակը եզրափակում է «Վեոն Արմենիա»-ն (12,2 մլրդ դրամի հարկ):

Կիսվել նյութով