Մամուլ

«10 հոգով ոտքի տակ էին տալիս մեկին». գերությունից վերադարձած Սիսակ Ենգոյան

«10 հոգով ոտքի տակ էին տալիս մեկին». գերությունից վերադարձած Սիսակ Ենգոյան

Iravunk.com-ը գրում է․ «Իրավունքի» զրուցակիցն է օրեր առաջ գերությունից վերադարձած մեր հայրենակից 40-ամյա Սիսակ Ենգոյանը, ով Շիրակի մարզից ՄՈԲ-ի 60 տղաների հետ գերի էր ընկել պատերազմի ավարտից հետո` Խծաբերդում:

Ի՞նչ անմարդկաին վերաբերմունքի են արժանում մեր հայրենակիցները գերության մեջ, հատկապես մինչեւ Բաքվի բերդ հասնելը, ի՞նչպես են ազերիները տաս հոգով ծեծի ենթարկում մի հայի, ովքե՞ր են ադրբեջանցու անվան տակ, ազգանունները փոխած հայերը այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը գերության 7 երկար ու ձիգ ամիսներ հաղթահարած մեր հայրենակցի` Սիսակի հետ: 

-Սիսակ, գիտեմ, որ քեզ համար դժվար է պատմել, զրուցել, բայց ինչքան որ հնարավոր, ինչքան որ ի վիճակի ես, կպատմե՞ս, երբ ու որտեղից Ձեզ գերեւավարեցին:

-Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից: Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը`Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը:

xcaberd geriner hay

-Այսինքն հրադադարից հե՞տո է գրավվել Խծաբերդը:

-Այո:

-Իսկ Դուք ինչո՞ւ էիք հրադադարից հետո մնացել:

-Դե սպասում էինք հրամանատարին, հետո, երբ զանգեց, ասեց, որ վերջ պատերազմն ավարտվել է, արդեն ի վիճակի չէինք դուրս գալ:

-Ո՞վ էր հրմանատարը:

-Ճիշտն ասած չեմ հիշի, էդ վախտ խառը ժամանակ էր:

-Որտե՞ղ տարան Ձեզ սկզբում:

-Ամեն մեկիս կողքին մեկ-երկու ուղեկցող ադրբեջանցի կար, սկզբում ոտքով անտառներով, սարերով քայլացնելով հասցրին Հադրութ, դրանից հետո արդեն զինվորական մեքենաններով տարան ռազմական օբյեկտներ:

-Ճանապարհին Ձեզ ծեծում էի՞ն, նվաստացնում էի՞ն:

-Չէ, պատկերացրեք չէ, ճանապարհին անգամ մեզ հետ զրուցում էին:

-Ինչի՞ց էիք զրուցում:

-Ամեն ինչից, էս կոնֆլիկտից, պատերազմի պատճառներից:

-Ու ի՞նչ էին ասում:

-Դե ասում էին, որ իրենք էլ չէին ուզում պատերազմ, ուղղակի տենց ստացվեց:

-Հայերեն էի՞ն խոսում:

-Կային մեջները հա, էնտեղ` Բաքվում շատ-շատերն էին հայեր խոսում: Բաքվում մեզ ասացին, որ երեսուն հազար հայ կա, ովքեր ազգանունները փոխած ծպտված հանգիստ ապրում են:  Իսկ ամբողջ Ադրբեջանում, ասում մի հիսուն հազար հայ կա: Անուն ազգանունները փոխած հայեր կային, ովքեր աշխատում էին, որպես թարգամանիչ, դատարանում կային նույն կարգավիճակով ծպտյալ հայեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում