Ժամանց

10 ապացույց, որ դուք ձեր կյանքն անիմաստ վատնում եք

10 ապացույց, որ դուք ձեր կյանքն անիմաստ վատնում եք

1. Դուք ժամանակ եք վատնում այնպիսի բաների վրա, որոնք արժեք չունեն:

Տեսախաղեր, հեռուստացույց, համացանց, անվերջ սնունդ, չափից շատ ալկոհոլ և այսպես կարող ենք անվերջ թվել: Լրջորեն նայեք ձեր անցած կյանքին. որտե՞ղ եք այդքան անիմաստ ժամանակ վատնել: Դուք պետք է վերանայեք ձեր ամենօրյա գործունեությունը և փոփոխություններ կատարեք: Ժամանակը ծախսեք այնպիսի գործերի վրա, որոնք հետագայում օգտակար կլինեն:

2. Դուք անընդհատ բողոքում եք:

Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր անդադար բողոքում են կյանքից: Եթե դուք ել եք այդպիսին, և դժգոհում եք ձեր աշխատանքից, տնօրենից, հարևանների, ամուսնուց կամ կնոջից, ուրեմն խնդիրը ձեր մեջ է, և դրանով դուք ոչինչ չեք փոխի: Հակառակը. դուք ձեր խնդիրներով բոլորին բացասական էներգիա եք հաղորդում, այն ձեզ կտանի մի փակուղի, որից գնալով ավելի դժվար կլինի դուրս գալ: Փորձեք անել այն, ինչ ուզում եք, ոչ թե այն, որը չեք ուզում, բայց շարունակում եք անել:

3. Դուք չեք զբաղվում ինքնազարգացմամբ:

Եթե դուք չեք աճում և զարգանում որպես անձ, դուք սկսում եք «անշարժանալ»: Նմանվում եք լճակի, որը առաջանում է անձրևից և ապրում է այնքան, մինջև վերջնական գոլորշիանա: Եթե ձեր միտքը մշտապես ակտիվ չպահեք, և դրա հետ մեկտեղ չզարգացնեք նոր բաներ սովորելով, փորձելով, այն կսկսի կարծրանալ և ժանգոտվել:

4. Դուք հաճախ եք ունենում բացասական, ներքին երկխոսություն:

Ներքին երկխոսությունը կարող է ձեզ համար ճակատագրական լինել: Հենրի Ֆորդն ասել է. «Անկախ նրանից, թե ինչ ես մտածում, կարող ես անել, թե ոչ. միևնույն է, դու ճիշտ ես»: Եթե անընդհատ մտածեք, որ դուք բավականաչափ խելացի չեք, ձեր ուժերը չեն ների, չեք կարող անել դա,  հենց այդպես էլ կլինի: Վերահսկեք ձեր մտքերը, ինքներդ ձեզ թույլ մի տվեք հուսահատվել և կտեսնեք, թե ինչպես է բախտը ձեզ ընդառաջում:

5. Չեք ոգեշնչվում:

Պետք է գտնեք մի զբաղմունք, որը մեծ սիրով կանեք, և դրան տրամադրեք բավականին ժամանակ, որպեսզի արդյունքը ինքներդ էլ տեսնեք: Իսկ ինչպես գիտեք, ոգեշնչումից գործն ավելի կատարյալ ու արագ է առաջ ընդանում:

6. Դուք չեք պլանավորում ձեր ապագան:

Իհարկե, շատ հաճելի է ապրել ներկայով և վայելել այս պահը, բայց դուք պետք է մի պահ ձեզ հարցնեք, արդյոք ու՞ր է տանելու այս օրը, կամ որտե՞ղ եմ ուզում հասնել ես: Եթե դուք այսօր չմտածեք ձեր վաղվա օրվա մասին, չպլանավորեք ապագան, կնմանվեք մի նավակի, որը օվկիանոսի մեջտեղում սպասում է մեկ այլ նավի օգնության, կամ ել գուցե ալիքները մի տեղ կհասցնեն:

7. Դուք շատ ժամանակ եք անցկացնում մարդկանց հետ, ովքեր չեն նպաստում ձեր աճին:

Դա շատ հեշտ է, շրջապատել ձեզ այնպիսի մարդկանցով, որոնց մեջ դուք հանճար եք երևում: Բայց դա, բացի խորտակումից, ուրիշ ոչնչի չի հանգեցնի: Իսկ եթե ձեր շրջապատում գերակշռում են այնպիսի մարդիկ, որոնք բանիմաց են, իրենց գործին գիտակ, ունեն բավականաչափ փորձ, տիրապետում են շատ ավելիին, քան դուք գիտեք, այդ դեպքում ձեր մեջ կառաջանա ցանկություն նմանվելու նրանց, ձեռք բերելու այն ամենն, ինչի հասել են տարիների աշխատանքի և փորձի շնորհիվ, հասնելու նրանց և նույնիսկ գերազանցելու:

8. Չեք կտրվում հեռախոսից:

Անշուշտ, դա այնպիսի սարք է, որը գրավում է բոլորիս: Բայց մտածե՞լ եք, թե որքան ժամանակ եք տրամադրում այդ տեխնիկային: Այն ընթացում, մինչ դուք զբաղված եք նամակներին պատասխանելով, ընկերների առօրյան դիտելով, կորցնում եք անսահման թանկարժեք և հոգեհարազատ պահեր: Այդ «խաղալիքը» ձեր ապագան չի հարթելու:

9. Դուք չեք լքում հարմարավետ տարածքը:

Պետք է կարողաաք ուժ գտնել ձեր մեջ, դուրս գալ հարմարավետ գոտուց և դիմել ռիսկի, կյանքը բարելավելու համար: Ապրելով նույն, փափուկ, հարմարավետ և անվտանգ կյանքով՝ որը ծնողներն են ստեղծել, նրանց բացակայության դեպքում, դուք կհայտնվեք օդում:

10. Միշտ հոգնած եք:

Միգուցե դա նրանից է, որ դուք ձեր գործը անում եք, որպես պարտականություն: Դրա համար էլ, առաջարկում եմ գործը կատարել, որպես հոբբի, աշխատանքն անել հաճելի երաժշտության ներքո: Ամեն աշխատանքային օրվա վերջի համար նախատեսեք մի պլան, և օրվա ավարտին տեսեք, կատարել եք այն, թե ոչ:

Կիսվել նյութով