Ազատ խոսք

1 տարի անցավ ու բնականաբար պարզվեց էդ ամենը սուտ էր. Լևոն Քոչարյան

1 տարի անցավ ու բնականաբար պարզվեց էդ ամենը սուտ էր. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշու՞մ եք, որ մի տարի առաջ էս օրերից սկսած ինչ-որ տարբեր մարդկանց լայվեր էր հայտնվում, ասում էին ստիպել են կապիտուլյանտին ստորագրել կապիտուլյացիան, ասում էին Արցախի նախագահին են առևանգել… ու անհեթեթ այլ բաներ:

էս ամեն ինչը անկասկած ծրագրված է արվել, ու նույն ձեռագիրն էր հենց նրանց, ովքեր 44 օր շարունակ խաբում էին, Գետաշեն ու Լելե Թեփե էին «ազատագրում»… այնուամենայնիվ հավատացողներ եղան:

լելե թեփե

Հետաքրքիրա, որ 1 տարի անցավ ու բնականաբար պարզվեց էդ ամենը սուտ էր, դրանց հավատացողները ի՞նչ են զգում հիմա. ինչ-որ բան զգո՞ւմ են ընդհանրապես: Իրենց մոտ գոնե հարց կամ կասկած առաջանումա՞, որ կարողա նաև սուտա շատ ուրիշ բաներ, ինչին իրենք կուրորեն հավատում են»:

Կիսվել էջում