Մամուլ

«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան

«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած՝ աճուրդով վաճառված «գոլդ» համարանիշներից ձեռքբերողներից մեկը եղել է իշխանամերձ օղակներից։

Մեզ հաջողվել է պարզել, որ Երևանում շրջող «00 DD 000» համարանիշով Rolls-Royce Specter մակնիշի ավտոմեքենան պատկանում է Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Աստղիկի ամուսնուն՝ Դավիթ Դավթյանին։ Վերջինս «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։

Մեքենայի շուկայական արժեքը շուրջ 700.000 ԱՄՆ դոլար է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյուս «գոլդ» համարանիշը՝ «000 OO 00» ձեռք է բերել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը, որը վարում է Գորիսի համայնքապետը ու արդեն հասցրել է տուգանվել պարեկների կողմից՝ խմած այն վարելու համար։ Ավելին, մեկ տարի ժամկետով զրկվել  է վարորդական իրավունքից։

Կիսվել էջում