Աշխարհ

«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի»․ Ալիև

«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի»․ Ալիև

Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի կոչ է արել «ներողություն խնդրել գաղութատիրական հանցագործությունների համար»:

«Չմիացած երկրների շարժումը մշտապես վճռորոշ կերպով աջակցել է Մայոտա կղզու նկատմամբ Կոմորյան կղզիների Միության անվիճելի ինքնիշխանությանը, որն այսօր էլ Ֆրանսիայի գաղութատիրության տակ է գտնվում:

Կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովային տարածքների ու համայնքների մյուս ժողովուրդների իրավունքները»,- հայտարարել է Ալիևը:

Նա «ֆրանսիական գաղութատիրության զզվելի մնացորդներ» է անվանել Եվրոպայից դուրս Ֆրանսիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները, կոչ արել Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել «գաղութատիրական անցյալի, Չմիացած երկրների շարժման՝ Աֆրիկայում, հարավարևելյան Ասիայում և այլ տարածաշրջաններում գտնվող անդամ-երկրների դեմ ուղղված արյունալի գաղութատիրական հանցագործությունների, ցեղասպան գործողությունների համար»:

Կիսվել էջում