Աշխարհ

Ֆրանսիան պետք է լինի Հայաստանի կողքին. Մակրոն

Ֆրանսիան պետք է լինի Հայաստանի կողքին. Մակրոն

Այս մասին հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մակրոնը նշել է, որ Արցախի խնդրին Ֆրանսիան հավատարիմ է միջնորդի իր դերին: Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ խոսել է Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ և, որ գարնանն ամեն ինչ կարող է փոխվել:

«Ես ցանկանում եմ պարզ և արդար լինել՝ ցանկանալով սահմանել ավելի արդյունավետ միջոցներ»,- նշել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բնակչության մարդասիրական և մշակութային աջակցման իրավաբանական շրջանակներ փնտրել:

«Ֆրանսիայի խնդիրն է լինել Հայաստանի կողքին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան շարունակում է Նոր Հայաստանում ներդրումները:

Կիսվել նյութով