Մամուլ

Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են, նրանք հայհոյել և պոկել են ոստիկանների ուսադիրները

Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են, նրանք հայհոյել և պոկել են ոստիկանների ուսադիրները

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել՝

Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են, նրանք հայհոյել և պոկել են ոստիկանների ուսադիրները։

Share