Մամուլ

Ֆիզուլի է տեղափոխվել ադրբեջանցի բնակիչների առաջին խումբը

Ֆիզուլի է տեղափոխվել ադրբեջանցի բնակիչների առաջին խումբը

Ֆիզուլի (Վարանդա) է տեղափոխվել ադրբեջանցի բնակիչների առաջին խումբը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցի՝ 30 տարի անց Ֆիզուլիում հաստատվել է 23 ընտանիք՝ 90 հոգի։

Ֆիզուլի քաղաք ժամանած ընտանիքներին շնորհավորել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը՝ Էմին Հուսեյնովը։

Այնուհետեւ տների բանալիները հանձնվել են բնակիչներին։

fizuli adrbejanciner

Նշենք, որ տների բաշխումն իրականացվել է օգոստոսի 5-ին Փախստականների և հարկադիր վերաբնակների պետական ​​կոմիտեում վիճակահանությամբ։

Վիճակահանությանը մասնակցել է 144 ընտանիք (509 մարդ): Ընտանիքների կազմին համապատասխան՝ նրանցից 51-ին հատկացվել է երկու սենյականոց, 76 3 և 17 չորս սենյականոց բնակարան։

Առաջիկա օրերին ընտանիքների վերաբնակեցումը Ֆիզուլի քաղաքում կշարունակվի։

Կիսվել էջում