ՄամուլՏեսանյութ

Ֆիզուլիի մոտ պիկապով անցել են ադրբեջանցիների վերահսկած տարածքով ու անհետացել (Տեսանյութ)

Ֆիզուլիի մոտ պիկապով անցել են ադրբեջանցիների վերահսկած տարածքով ու անհետացել (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Ֆիզուլիում հոկտեմբերի 14-ին պիկապով 5 հայ զինծառայող է անհետացել, հարազատները կարծում են, որ նրանք գերի են ընկել։

Զինծառայողներից Լեւոն Բաղինյանի հայրը՝ Սամվել Բաղինյանը, NEWS.am-ին պատմեց, որ իր որդին եւ մյուս 4 զինծառայողները Ֆիզուլիով ուղեւորվելիս են եղել դեպի Ստեփանակերտ՝ հոսպիտալ, երբ դեպքը պատահել է։

«Իրեն Սիսիանի գնդից ամսի 8-ի գիշերը տարել են Ֆիզուլիի ձոր։ Մինչեւ ամսի 11-ը կապ եմ ունեցել հետը, իսկ 12-ին եւ 13-ին՝ իր ընկերները։ Ամսի 14-ին վիրավորներ է հանել՝ իր երկու զինվորներին։ Ինքը, երկու զինվորն ու վարորդը դուրս են եկել, հասել են Ֆիզուլի իրենց զորքի մյուս մասի մոտ։

levon baghinyan

Հետո ես որ հետաքրքրվեցի, փոխգնդապետ կա, որը պատմեց, որ երբ ինքը հասել է զորքի մոտ, վարորդն է մատերից ու թևից վիրավոր եղել, չի կարողացել մեքենան վարել, երկու զինվորներն են եղել վիրավոր և Լյովը՝ թեթև վիրավոր ճակատից։

Ասեց՝ ճակատն եմ կապել, վարորդի մատերն եմ կապել, ու քանի որ վարորդն էլ չի կարողացել քշել, մեկ այլ զինծառայող՝ Կարեն անունով, ինքն է նստել, մեքենան վարել և դարձել են 5 հոգի։

Շարժվել են էդտեղից դեպի Ֆիզուլի։ Հրամանատարներն ասում են, որ 800-ից 1500 մետր գնացել են, իրենք հեռադիտակով տեսել են, որ գնացել են, բլուրի տակով է ճանապարհը, երբ բլուրը շրջանցել են, դրանից հետո էլ չեն տեսել։ Բայց էդ հատվածը՝ մոտ 3-4 կմ, եղել է հակառակորդի ձեռքին»,- պատմեց Սամվել Բաղինյանը։

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում