ՄամուլՏեսանյութ

«Օրվա վերջին հակառակորդն այդ առավելությունները կորցրեց․ մենք շատ դիրքեր հետ ենք բերել»․ Անդրանիկ Քոչարյան

«Օրվա վերջին հակառակորդն այդ առավելությունները կորցրեց․ մենք շատ դիրքեր հետ ենք բերել»․ Անդրանիկ Քոչարյան

«Մինչև հարցազրույցի գալը խոսեցի բանակային 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա հաստատեց վիճակի կայունության փաստը, հիմա լայնամասշտաբ գործողություններ չեն ընթանում։

Իշխանասարի հատվածում դեռ լարվածության օջախ կա, բայց, կարծում եմ, մինչև հաղորդման ավարտը դա էլ չի լինի»,- ՀԸ-ի եթերում խոսելով սահմանային իրավիճակից, ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

sahman

«Եթե նախորդ օրը հակառակորդի կողմից ցինիկ կեցվածք տեսանք մեր դիրքերի ուղղությամբ, ապա այսօր նրան նման կեցվածքով որևէ առավելության հասնել չհաջողվեց, ավելին, եթե օրվա ընթացքում հաջողվել էր որոշակի առավելությունների հասնել, ապա օրվա վերջին այդ առավելությունները կորցրեց, մենք շատ դիրքեր ենք հետ բերել»,- ասել է Քոչարյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով