Աշխարհ

Օմիկրոն շտամը տարածվում է մեծ արագությամբ. Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել

Օմիկրոն շտամը տարածվում է մեծ արագությամբ. Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի Օմիկրոն շտամը մեծ արագությամբ տարածվում է ամբողջ մոլորակում։

Նիդեռլանդները կրկին մտցրել է խիստ սահմանափակում. նոր մուտացիայի առաջացման հետ կապված դեպքերի կտրուկ աճի պատճառով Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել, Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի վեց հանդիպումներից հինգը չեղարկվել են։

Դատելով վիճակագրությունից՝ համաճարակի հաջորդ ալիքը շարունակվում է, սակայն հիվանդացության ցուցանիշը փոքր-ինչ նվազում է։ Ջոնս Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում վարակվել է մոտ 4,3 մլն մարդ, իսկ մեկ շաբաթ առաջ՝ մոտ 4,36 մլն մարդ։

omikron shtam

Միևնույն ժամանակ, աճի վերջին գագաթնակետը գրանցվել է օգոստոսին:

Այնուամենայնիվ, հիվանդացության ներկայիս ցուցանիշները մի փոքր ավելի բարձր են, քան անցյալ տարվա դեկտեմբերի վերջին (գրեթե 4 միլիոն), երբ դեռ չկար Omicron տարբերակ, և շատ երկրներում գործում էին շատ ավելի խիստ սահմանափակող միջոցներ, քան հիմա:

Նշենք, որ Իրանում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Քամալ Հեյդարին։

Փոխնախարարի խոսքով ՝ խոսքը միջին տարիքի տղամարդու մասին է, որը բնակվում է Թեհրանում։ Նա Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից:

Կիսվել նյութով