Մամուլ

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։

Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։

Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում, հունվարի 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։

Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։

Կիսվել էջում