Մամուլ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է  կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին   առանձին շրջաններում սպասվում է  կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Կիսվել էջում