Աշխարհ

Օդապարիկը մխրճվել է էլեկտրական հոսանքի լարերի մեջ. կան զոհեր

Վրաստանում մարդկանց տեղափոխող օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման լարերին։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ողբերգությունը տեղի է ունեցել Ասուրեթի գյուղում, որը գտնվում է Տետրիցկարոյի շրջանում։

Բախման հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները։ Միջադեպի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Կիսվել էջում