Մամուլ

Օդաչուների խցիկում տեղի է ունեցել ծեծկռտուք միմյանց միջև

Օդաչուների խցիկում տեղի է ունեցել ծեծկռտուք միմյանց միջև

Air France-ի երկու օդաչուներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ օդաչուների խցիկում թռիչքի ժամանակ կռվի են բռնվել, հաղորդում է La Tribune-ը:

Հաղորդվում է, որ ծեծկռտուքի պատճառ է դարձել Ժնեւից Փարիզ թռիչքի ժամանակ նրանցից մեկի` հրամանը կատարելուց հրաժարվելը են թռիչքից կարճ ժամանակ անց ծեծկռտուք է սկսվել։ Բորտուղեկցորդուհիները օդաչուների խցիկում աղմուկ են լսել եւ ներս մտել՝ նրանց բաժանելու համար:

Անձնակազմի անդամներից մեկը ստիպված է եղել թռիչքի մնացած մասն անցկացնել դժգոհ օդաչուների ետեւում նստած՝ կանխելու հերթական ծեծկռտուքը։

inqnatir

Air France-ի ներկայացուցիչը օդաչուների խցիկում տեղի ունեցած ծեծկռտուքն անվանել է «բացարձակապես ոչ պատշաճ վարքագիծ», իսկ ավիաընկերությունը հաստատել է, որ անցած հունիսին Airbus A320-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ «վիճաբանություն» է եղել, սակայն դեպքի մասին հայտնի է դարձել միայն օրերս։

Ավիաընկերությունը նաեւ նշել է, որ միջադեպն արագ ավարտվել է՝ չազդելով ոչ վարքագծի, ոչ էլ թռիչքի անվտանգության վրա եւ այն շարունակել է իր բնականոն ընթացքը։

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության գրասենյակի զեկույցում ասվում է, որ օդաչուների աշխատանքը մինչեւ հետաքննության ավարտը կասեցվել է:

Կիսվել էջում