Օգտակար

Քրքումի առողջարար հատկությունների մասին քչերը գիտեն, այն բուժիչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա

Քրքումի առողջարար հատկությունների մասին քչերը գիտեն, այն բուժիչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա

Քրքումը ծնունդով հարավային երկրներից է, և նրա օգտագործման մասին տեղեկությունները մենք ստանում ենք Հնդկաստանից։ Այս շրջաններից են բերել առաջին համեմունքները։

Հետաքրքիր է, որ քրքումն անցյալում օգտագործել են որպես ծիսակատարության համար նախատեսված փոշի։

Քրքումն այն օգտակար համեմունքն, որը չափազանց բուժիչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա:

Քրքումի մեջ պարունակում է շատ ուժեղ հակաօքսիդանտ, կալցիում, երկաթ, յոդ, ֆոսֆոր, կալիում, վիտամին C և B խմբի վիտամիններ, եթերային յուղեր, ալկալոիդներ և այլն:

Քրքումի առողջարար հատկությունների մասին

Քրքումն օրգանիզմից հեռացնում է խարամներն ու տոքսինները, արդյունավետ է քիմիական նյութերով թունավորումների դեպքում:

Քրքումն աղիները մաքրում է լորձից՝ ճնշելով նեխած միկրոֆլորան, լավացնում է մարսողությունը, կանոնավորում է ստամոքսաաղիքային համակարգի գործունեությունը և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

Այն օգտագործում են անմարսողության, ստամոքսի խոցի և 12-մատնյա աղու բուժման համար, քանի որ իջեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը, դրանով իսկ ունենալով հակախոցային ազդեցություն:

Քրքումը լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում է էրիթրոցիտների կազմավորմանը և պակասեցնում է տրոմբոցիտների քանակը: Կանոնավորում է նյութափոխանակությունը, խթանում է դիմադրողականությունը: Քրքումի մզվածքը հաջողությամբ օգտագործում են հաստ աղիքի քաղցկեղի բուժման համար:

Քրքումը արյան մեջ իջեցնում է շաքարի և խոլեստերինի քանակը, մեղմացնում է ճառագայթային բուժման հետևանքները: Ուստի շաքարախտով հիվանդները և խրոնիկ հիվանդություններից թուլացած մարդիկ պետք է շատ քրքում օգտագործեն:

Քրքումն արգելված է մինչև 2 տարեկան երեխաներին: Հղիները և կրծքով կերակրող կանաք կարող են շատ քիչ քանակությամբ և հազվադեպ օգտագործել քրքում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով