ԱշխարհՏեսանյութ

Քրիստոսի գերեզմանից դուրս բերվեց սուրբ կրակը (Տեսանյութ)

Քրիստոսի գերեզմանից դուրս բերվեց սուրբ կրակը

Երուսաղեմում Հարության տաճարում Քրիստոսի գերեզմանում հայ եւ հույն հոգեւորականների աղոթքի վերջում դուրս են հանել սուրբ կրակը։

Այս տարի Լուսահանման արարողությունը տեղի է ունենում առանց հավատացյալների։ Ներկա են  միայն հոգեւորականները եւ ոստիկանները։

Նշենք, որ այսօր երեկոյան Երուսաղեմում տեղի կունենա Ճրագալույցի պատարագ, իսկ վաղ առավոտյան արդեն Սուրբ Հարության պատարագը։

Երուսաղեմում հայկական եկեղեցին տոները նշում է հին տոմարով։

Կիսվել նյութով