ՄամուլՏեսանյութ

Քրիստինե Պողոսյանը փորձեց հարվածել լրագրողին (Տեսանյութ)

Քրիստինե Պողոսյանը փորձեց հարվածել լրագրողին (Տեսանյութ)

Քիչ առաջ լրագրողների և պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև միջադեպ է տեղի ունեցել: Քրիստինե Պողոսյանն, ով այսօր առավոտից առանձնակի ագրեսիվ կեցվածքով նախ հարձակվեց ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի վրա, քիչ առաջ էլ ԱԺ-ում հարձակվել է Mediahub.am կայքի լրագրող Անի Գևորգյանի վրա, փորձելով հարվածել նրան:

Պողոսյանը նախ նշել է, որ ընդդիմադիր լրագրողներն Ադրբեջանի շահերն են ներկայացնում Հայաստանում, ապա հավելել, թե ինչպես կուզի կխոսի:

qristine poghosyan

Միջադեպից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանց դեպքի մանրամասներին ծանոթանալու հայտարարել է, որ լրագրողներ Անի Գևորգյանն ու Սյուզի Բադոյանը խաթարել են ԱԺ-ի բնականոն աշխատանքը և պետք է նրանց հեռացնել ԱԺ-ի շենքից:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով