Մամուլ

«Քրեյզի» գիշերային ակումբի մոտ Range Rover ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

«Քրեյզի» գիշերային ակումբի մոտ Range Rover ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

range rover

Հրշեջները մարել են Range Rover Sport մակնիշի 11 NN 888 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և ավտոեմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, իսկ ԱԻՆ-ում էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում առաջացել հրդեհը։

Կիսվել էջում