Մամուլ

«Քրեական հեղինակությունը փակել է մուտքը Կիլիկիա ավտոկայան»

«Քրեական հեղինակությունը փակել է մուտքը «Կիլիկիա» ավտոկայան»

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի երկու ամիս առաջ, քաղաքապետարանի նիստի ժամանակ Տ. Ավինյանը հայտարարեց, որ թեժ գծին ստացված հեռախոսազանգերը Աստվածաշունչ պետք լինեն իրենց համար:

Բազմիցս բարձրաձայնել եմ բարձրաստիճան իշխանավորների կողմից Երևան-Արմավիր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությանը ոլորտից դուրս մղելու և հիշյալ «գիծը» իշխանական հովանավորչությունից օգտվող քրեական հեղինակությանը նվիրելու մասին:

Երեկ սրանց սանձարձակությունը հասել է գագաթնակետին. նշված քրեական հեղինակությունը, շինարարության անվան տակ, փակել է կանոնավոր և օրինական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը «Կիլիկիա» ավտոկայան՝ ուղևորների նստեցում և իջեցում կատարելու մշտական տեղակայման վայր:

Ընկերության տնօրենը զանգահարել է քաղաքապետարանի թեժ գիծ, ուղարկել լուսանկարներ և այնտեղից խոստացել են կարճ ժամկետում լուծել խնդիրը:

Արդեն մեկ օր է ինչ ճանապարհը փակ է, իսկ տնօրենի զանգերին այլևս չեն պատասխանում:

Արա դուք ոչ Աստված ունեք ոչ՝ Աստվածաշունչ»:

Կիսվել էջում