Մամուլ

ՔՊ անդամները հավաքվել են. մի քանի վայրերում ուժեղացված հսկողություն է

ՔՊ անդամները հավաքվել են. մի քանի վայրերում ուժեղացված հսկողություն է

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ընթանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ։ Մեր տեղեկություններով, ներսում թեժ քննարկումներ են, որը կապ ունի այսօր Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Դրան զուգահեռ նկատենք, որ այս պահին ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվում կառավարական առանձնատան, կառավարության եւ խորհրդարանի շենքերի առջև։ Նիստի քննարկումներից այլ մանրամասներ՝ քիչ անց։

qp nist

Քիչ առաջ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ԱԼՖԱ ջոկատին ուղարկել է կառավարության շենքը պաշտպանելու։

Ըստ աղբյուրի տեղեկությունների, թիմակիցների մեծ մասը Փաշինյանի հրաժարականի պահանջն են դրել: Նշենք, որ Պռոշյան փողոցի ողջ երկայնքով ոստիկանության ու ԱԱԾ մեքենաներ են կայանված՝ ներսում ուժայիններ:

Կիսվել էջում