Մամուլ

ՔՊ-ական պատգամավորներն արձագանքում են Էրդողանի հայտարարությանը. Փաշինյանը հանդիպման առաջարկ արե՞լ է

ՔՊ-ական պատգամավորներն արձագանքում են Էրդողանի հայտարարությանը. Փաշինյանը հանդիպման առաջարկ արե՞լ է

ArmLur.am-ը գրում է․ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել։

Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է, թե Փաշինյանն իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։

nikol pashinyan hanrahavaq

ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը ArmLur.am լրատվականի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանել չի ցանկանում․

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես վտահեցրեց՝ նման ինֆորմացիայի ինքը չի տիրապետում, բայց եթե կողմերը կատարեն երկուստեք պարտավորությունները, ապա բարձր մակարդակի հանդիպումը երկու երկրների առաջնորդի, չի բացառում։

Կիսվել էջում