Մամուլ

ՔՊ-ական պատգամավորի ամուսինը նշանակվել է փոխնախարար

ՔՊ-ական պատգամավորի ամուսինը նշանակվել է փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ նշանակելու մասին.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:

Bavnews.am-ի տեղեկություններով՝ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսինն է:

Եվ այսպես՝ Պողոսյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա 1998թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: 2002թ. ստացել է փիլիսոփայության բակալավրի, իսկ 2004-ին՝ մագիստրոսի կոչում։ 2005 -2006թթ. աշխատել է «Ռուչնայա ռաբոտա» գովազդային գործակալությունում (Մոսկվա, ՌԴ)՝ որպես արտադրության կազմակերպման պատասխանատու։

avet

2008թ. մայիսին Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթս, ԱՄՆ) մասնակցել է «Առաջնորդություն, բանակցություններ և քաղաքական վերլուծություններ» թեմայով վերապատրաստման դասընթացին։ 1998-2005 թթ.., ինչպես նաև 2006-2015թթ.. աշխատել է «Վան Արյան» հրատարակչատանը, նախ` որպես արտադրության կազմակերպման պատասխանատու, ապա՝ գործադիր տնօրեն։

2015-2019թթ.. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2019թ. մարտից զբաղեցրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը։ 2019թ. դեկտեմբերին նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Կիսվել նյութով