Շոու-բիզնես

Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում․ Դիանա Գրիգորյան

Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում․ Դիանա Գրիգորյան

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերին կից սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը շնորհավորել է որդու ծննդյան օրը՝ գրելով․ «Թանկ է հեռավորության գինը:

Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում, որովհետև մեծ ես, որովհետև իմ ամենամեծ Սերն ես, որովհետև միակս ես:

Իմ դրական, բարի, ծայրագույն ազնիվ, գնահատող և միշտ շնորհակալ, իմ Շառլ…

Բարի է ծնունդդ, Աստծո բարեհաճ կամքն էր, որ պիտի ծնվեիր։ Բարդ ճանապարհ անցանք ես և դու, մինչև Տիրոջ բարեհոգությամբ կայացավ մեր սպասված ու լույս հանդիպումը… 

diana grigoryan

06.11.2007-ին լույս աշխարհ եկար ու նոր, բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ: Թող երիցս օրհնվի այդ օրը: Օրհնված, առողջ, բարեբեր, չափազանց սիրուն ու խաղաղ կյանք ապրես, իմ Շառլ:

Շնորհակալ եմ Արարչին իմ երկու լույսերի համար, շնորհակալ եմ, որ ինձ զերծ չպահեց բնության ամենամեծ պարգևից՝ Մայրանալուց:

Այո, թերևս, թանկ է հեռավորության գինը… Որովհետև քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում ․․․ Բարի տարեդարձ….»։

Կիսվել նյութով