Մամուլ

«Քոչարյանի գործը մեծ քննություն է լինելու մեր դատարանների համար». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը մասնակցեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։

«Հանուն մեր ժողովրդի ապագայի կատարեցի իմ ընտրությունը։ Թեև ժամանակը շատ քիչ էր, իսկ ասելիքը՝ շատ, բայց հնավորինս լայն ճակատով` աշխատելով մենք մեր ասելիքը տեղ հասցնել, հուսանք ստացվել է։ Ես չեմ հիշում վերջին ընտրություններին մի հարցում, որը գուժած չլիներ, որ Դաշնակցությունը չի մտնելու խորհրդարան, բայց, ինչպես տեսնում եք, դրանք սխալ են եղել»։

Արմեն Ռուստամյանը իր կարծիքը արտահայտեց նաև երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, մասնավորապես, անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը․

«Ռոբերտ Քոչարյաի  գործը  մեծ քննություն է լինելու դատական համակարգի համար։ Ես չեմ կարող անել որևէ լուրջ հայտարարություն, քանի որ դա մեր որոշելիքը չէ, այլ իրավահապ մարմինների»։

Կոալիցիաներ կազմելու հարցում էլ նշեցին, որ չեն լինելու կցորդի կարգավիճակով, այլ առաջ են տանելու իրենց օրակարգը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում