Մամուլ

Քոչարյանը չարացած է Հայաստանի նկատմամբ, նրանով պետք է զբաղվեն հոգեբանները

Քոչարյանը չարացած է Հայաստանի նկատմամբ, նրանով պետք է զբաղվեն հոգեբանները։ Այս մասին ասաց ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը։

«Այդ թեմայով ես շատ եմ խոսել։ 1990-ականներին ես չեմ եղել ՀՀ քաղավիացիայի պետ, ես նշանակվել եմ կառավարության լիազոր ներկայացուցիչ քաղաքացիական ավիացիայում։

Դա մի քիչ այլ կարգավիճակ ուներ, որովհետև ավիացիայի հետ առնչվող բոլոր ստորաբաժանումները՝ ոստիկանությունը, մաքսայինը, նույնիսկ ՌԴ սահմանապահ զորքերը, երկակի ենթակայությամբ նաև ենթարկվում էին այդ պաշտոնին, կոնկրետ դեպքում՝ ինձ։

Հետո՝ 1995 թվականին, երբ Սահմանադրությունը ընդունվեց, այդ ինստիտուտը վերացավ, և ես նշանակվեցի որպես վարչության պետ։ Դա մի տարի է տևել՝ 1995-ից 1996 թվականներին» ,- ասաց ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը։

Կիսվել նյութով