Մամուլ

Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել, անունը՝ Ռոբերտ, ի պատիվ հերոս Ռոբերտ Աբաջյանի.ֆոտո

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել։ Տղային անվանել են Ռոբերտ, ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Մեր Երկրին խաղաղություն, այս փոքրիկին էլ առողջ ու անհոգ մանկություն։ Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել: Տղային անվանել են Ռոբերտ, ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի»։

Կիսվել էջում