Ժամանց

Քյավառի քուֆթան ռեզին է, Էջմիածնի քուֆթան է քիմքին հաճելի. Դիանա Գասպարյանի հումորային պատասխանը

Երեկ «ArmComedy» հումորային հաղորդման հերթական հյուրը Էջմիածնի նորընտիր կին քաղաքապետ Դիանա Գասպարյանն էր, ով իր հումորի զգացողությամբ ոչնչով չզիջեց հաղորդավարներին՝ Նարեկ Մարգարյանին և Սերգեյ Սարգսյանին: Նա տաղավարը իր ներկայությամբ լցրերց դրական էմոցիաներով և հաճելի մթնոլորդով:

diana gasparyan

Հումորային զրույցի ընթացքում, տղաները Դիանա Գասպարյանին հարցրեցին, թե ի՞նչ կարծիքի է Էջմիացնի քուֆթայի մասին և արդո՞ք Քյավառի քուֆթան ավելի համեղ է, քան Էջմիածնինը: Դիանան անկեղծացավ և ասեց, որ չնայած այն բանի, որ քյավառցիները ասում են, թե Էջմիածնում քուֆթայի մսին շատ ջուր են խառնում, իսկ քյավառում մեծ մասը միսն է կազմում, այնուամենայնիվ քիմքին ավելի հաճելի է Էջմիածնի փափուկ քուֆթան: Իսկ ավելի կարճ՝ Քյավառի քուֆթան անվանեց «ռեզին»:

Հուսանք, որ Քյավառցիներն այս ամենին կմոտենան հումորով, քանզի քաղաքապետը հենց այդ նպատակով էլ եկել էր  «ArmComedy»-ի տաղավար:

Կիսվել էջում