Մամուլ

Քիչ մնաց. շուտով կիմանանք՝ ովքեր են հայաստանյան հանքերի իրական տերերը

Քիչ մնաց. շուտով կիմանանք՝ ովքեր են հայաստանյան հանքերի իրական տերերը։ 2020 թվականի հունվարին հայտնի կդառնան Հայաստանում հանք շահագործող ընկրությունների բոլոր սեփականատերերը։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում նման փոփոխություններ կատարելու փաթեթին այսօր դրական եզրակացություն տվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

Այս պահից մետաղական հանքեր շահագործող բոլոր ընկերությունները պարտավոր կլինեն բացահայտել ոչ միայն իրենց բաժնետերերի, այլև նրանց հետևում կանգնած մարդկանց անունները։ Այլ կերպ ասած, եթե ընկերությունը մշակում է Ա ընկերությունը, որի սեփականատերը Բ ընկերությունն է, ապա այս տեղեկությունը նշելը արդեն բավարար չի լինի։ Պետք է լինելու մանրամասն նշել` ինչ մարդիկ են կանգնած բոլոր այդ ընկերությունների հետևում, ովքեր են վերջիվերջո ստանում հանքի եկամուտը։

Բոլոր այդ տվյալները հասանելի կլինեն ոչ միայն կառավարությանը, այլև հանրությանը. դրանք հրապարակվելու են հատուկ կայքում ու Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հարթակի հատուկ բաժնում։

Ավելի վաղ նախատեսվում էր այդ պահանջը ուժի մեջ մտցնել նոյեմբերի 30–ից, բայց ավելի ուշ երկու ամիս էլ ավելացրին` այդ տվյալները հանձնելու և ընդունելու համար համապատասխան համակարգ մշակելու համար։

Հանրայնացման են ենթակա 10% և ավել բաժնետոմսերի սեփականատերերի մասին տեղեկությունները, լինի դա մեկ մարդ, թե փոխկապակցված անձանց խումբ։

Մետաղական հանքերն ընտրված են որպես առավել խոշոր ու եկամտաբեր, քան ոչ մետաղականները («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Հայաստանի խոշորագույն հարկատուն է, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» թվով հինգերորդն է)։ Սակայն որոշ ժամանակ անց նախատեսվում է տեղեկության բացահայտումը տարածել նաև քարի ու ավազի հանքերի վրա։

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի ընդերքը պատկանում է  պետությանը, այդ պատճառով հանքրադյունաբերող ընկերությունները հանքերի սեփականատերեր չեն, այլ ժամանակավոր շահագործողներ են` պետության տրամադրված լիցենզիայի համաձայն։ Եթե այդ ընկերությունները չեն կատարում լիցենզիայի պայմանները (օրինակ, գերազանցում են արյունահաշնման թույլատրելի ծավալները կամ չեն հետևում բնապահպանական նորմերին), դրանց կարող են տուգանել, ծայրահեղ դեպքերում` զրկել լիցենզիայից։ 

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով