Մամուլ

Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին

Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին

Armlur.am-ը գրում է․ Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:

Վերջիններիս ձերբակալությունը կապված է մեկ քրեական գործի հետ: Գործը կապված է օրենքով գողի հետ:

Արուսյակ Ալեքսանյան

Նշենք, որ իրավապահները մտել են ԲԴԽ, որպեսզի թույլտվություն ստանան Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանան:

Իսկ ով է ձերակալված փաստաբանը և ինչ գործերով է հայտնի:

Էրիկ ալեքսանյանը հայտնի է դատարաններում հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների շահերը պաշտպանելով:

Նա դատարանում պաշտպանել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, բլոգեր Միքայել Բադալյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ և ներկայիս պատգամավոր Արմեն Գևորգյանի, ՀՀ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի շահերը:

Կիսվել նյութով